Բարի գալուստ մեր դպրոցի կայքէջ
Այստեղ տեղադրվել եւ դեռ տեղադրվելու են տեղեկություններ
մեր դպրոցի առօրյայի, ուսուցիչների ու աշակերտների, նրանց հաջողությունների
ու ձեռքբերումների մասին:
Ուրախ կլինեմ, եթե այս կայքէջը նպաստի մեր դպրոցին նոր բարեկամներ ձեռք
բերելու գործում, իսկ մեր աշակերտներին ու շրջանավարտներիրն թույլ
տա սերտացնել ու պահպանել իրենց կապը հարազատ դպրոցի հետ:
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

|
| 12.03.10 “ՓԻ-Էյչ Ինտերնեշնլ” կազմակերպությունը
անցկացրեց մեկօրյա դասընթաց միջին դասարանների աշակերտների համար համացանցի
արդյունավետ օգտագործման վերաբերյալ: |
| 06.03.10 “ Հավասարը հավասարին” մեթոդով վերապատրաստված
աշակերտները իրենց գիտելիքները փոխանցում են համադասարանցիներին: |
| 03.03.10 Ա. Սախսրովի անունով դպրոցի անվանակոչման
20-ամյակին նվիրված միջոցառումների բացում: 8-րդ դասարանի աշակերտները
ներկայացնում են Ա. Սախարովի կյանքի և գործունեության մասին շնորհանդեսը
6-րդ դասարնցիներին: |
| 02.03.10 Տիգրան Մեծ թագավորին նվիրված շնորհանդես:
Ներկայացնում 10-րդ դասարանցիները: |
| 28.02.10 Դպրոցի աշակերտները`թվով 2 թիմ, գրավեցին
3-րդ և 4-րդ տեղերը “Ո՞վ: Որտե՞ղ: Ե՞րբ: “ խաղի Հայաստանի առաջնությունում:
Հաղի կազմակերպիչն է ՌՄՄԿ (Ռուսական մշակույթի միջազգային կենտռոն)
“ՀԱՐՄՈՆԻԱ” կազմակերպությունը: |
| 19.02.10 Գիրք նվիրելու միջազգային օր: Բարձր դասարանների
աշակերտները գրքեր նվիրեցին միջին և տարրական դասարանների աշակերտներին: |
| 16.02.10 - 20.02.10 Դպրոցի ԱՊԵԿ-ակումբում անցկացվեցին
“ Հավասարը հավասարին” մեթոդով աշակերտների վերապատրաստումներ, որոնց
մասնակցեցին աշակերտներ հ. 18, հ. 74 , հ. 158 դպրոցներից: |
|